Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում Ազատեկ բնակավայրի բնակիչների հետ
18.02.2026
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանի և Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի հետ փետրվարի 17-ին այցելել է Ազատեկ բնակավայր՝ բնակիչների հետ հանդիպելու նպատակով:
Հանդիպման ժամանակ մարզպետը կարևորել է բնակիչների հետ անմիջական շփումները, նրանց խնդիրներին տեղում ծանոթանալը:
Բնակիչները պաշտոնյաներին ներկայացրել են իրենց մտահոգող հարցերը, որոնք առնչվել են բնակավայրում առկա խնդիրներին, զարգացման հեռանկարներին և այլն:
Բարձրացված հարցերին տրվել են համապատասխան պարզաբանումներ, քննարկվել լուծման հնարավոր տարբերակներ:
Մարզպետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները, խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը՝ նշելով, որ բնակավայրերում բնակիչների հետ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ:








