Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

16.02.2026

   Փետրվարի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։
   Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ Եվրոպական Միության դիտորդական առաքելության (EUMA) գործունեության ընթացքը, Ղարաբաղից տեղահանված անձանց ցուցաբերվող աջակցության ծրագրերը, Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցության խորացման հնարավորությունները, Խաղողագործության ոլորտում փորձի փոխանակման և զարգացման հեռանկարները,Վայոց ձորի մարզի և Օ-դը-Ֆրանս շրջանի, ինչպես նաև 1997 թվականից քույր քաղաքներ համարվող Ջերմուկի և ֆրանսիական Սեն Ռաֆայելի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները։
   Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին համագործակցության շարունակականության ապահովման հարցում իրենց պատրաստակամությունը՝ նշելով, որ հայ–ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը կարող է դառնալ տարածաշրջանային զարգացման արդյունավետ օրինակ։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-17 11:54:30