Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին

16.02.2026

   Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին, ով ավարտում է իր պաշտոնավարումը Հայաստանում։
   Մարզպետը շնորհակալություն է հայտնել Մարկուս Ռիտերին տարածաշրջանում խաղաղության գործընթացի, կայունության պահպանման և անվտանգության ապահովման գործում նրա ղեկավարությամբ առաքելության անդամների կարևոր դերակատարման և հետևողական ջանքերի ներդրման համար։
   ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը ևս շնորհակալություն է հայտնել մարզպետին՝ բարձր գնահատելով մարզային իշխանությունների պատրաստակամությունը տարբեր աշխատանքներում ցուցաբերած աջակցության համար։
   Հանդիպման ավարտին Վահագն Արսենյանը Մարկուս Ռիտերին հանձնել է շնորհակալագիր արդյունավետ համագործակցության և գործընկերային ամուր հարաբերությունների ձևավորման համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-17 11:54:30