Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային քննարկում վարչատարածքային բաժանման նոր առաջարկների շուրջ
13.02.2026
Փետրվարի 13-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում վարչատարածքային բաժանման նոր առաջարկների շուրջ։
Քննարկմանը մասնակցել էին Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, Արենի, Եղեգնաձոր, Եղեգիս համայնքների ղեկավարները և առաջին տեղակալները։
Քննարկվել են հնարավոր փոփոխությունների հիմնավորումները, համայնքների համաչափ զարգացման հեռանկարները, կառավարման արդյունավետության բարձրացման և բնակչությանը մատուցվող ծառայությունների հասանելիության ապահովման հարցերը։






