Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արենի համայնքի Ելփին բնակավայրում կառուցվել է մանկապարտեզ

02.02.2026


   Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին բնակավայրում տեղի ունեցավ նորակառույց մանկապարտեզի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը։
   Միջոցառմանը ներկա էին ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ներկայացուցիչներ, հյուրեր։
   Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով՝ ՀՀ կառավարություն /80 %/ - համայնք /20 %/ համաֆինանսավորմամբ, 374 միլիոն 575 հազար ՀՀ դրամ ընդհանուր գումարով։
   Ելփին բնակավայրում նախկինում մանկապարտեզ չի գործել։ Նոր կառուցված մանկապարտեզն ունի հարմարավետ պայմաններում 60 սանի նախադպրոցական կրթություն ապահովելու հնարավորություն։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-06 16:33:04