Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ
28.01.2026
Սիրելի՛ հայրենակիցներ, հարգարժա՛ն զինվորականներ, ռազմական գործի ներկայացուցիչներ.
Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձը, ինչի առիթով ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս:
Հունվարի 28-ը խորհրդանշում է հայ ժողովրդի կամքը , անսասան ոգին , ֆիզիկական, բարոյական , հոգևոր ուժերի միավորումը ազատ, անկախ պետություն կերտելու ճանապարհին:
Հայոց բանակը մեր պետության անվտանգության, խաղաղության, կայունության երաշխավորն է , ամուր պետականության հիմնասյուներից մեկը, և նրա բարձր պաշտպանունակությունը պետք է մեզ հնարավորություն տա ապահովել կայուն զարգացում, իրագործել մեր հայրենանպաստ ծրագրերն ու նախաձեռնությունները:
ՀՀ Զինված ուժերի կազմավորման տոնը մեկ անգամ ևս ազդակ է բոլորիս համախմբվելու ազգային գաղափարների և ծրագրերի շուրջ, միահամուռ ջանքերով և ողջամտորեն դիմագրավելու մարտահրավերներին, լինելու հայրենասեր և պետականամետ, գնահատելու խաղաղության և կայունության կարևորագույն արժեքները:
ՀՀ Զինված ուժերում իրենց պարտքը և առաքելությունն արժանապատվորեն և մեծ պատասխանատվությամբ կատարող բոլոր անձանց մաղթում եմ անփորձանք և խաղաղ ծառայություն, բանակին՝ զարգացման , բարեփոխումների, ձեռքբերումների շարունակական ընթացք, թիկունքը ամուր և ուժեղ պահողներին՝ եռանդ ու աշխատասիրություն:
Փա՛ռք ու պատի՛վ ՀՀ Զինված ուժերին, շնորհավոր տո՛նդ, հայո՛ց բանակ:


