Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին

27.01.2026

   Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը Ջերմուկ համայնքի ղեկավար Մանան Գևորգյանի, Սբ. Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գալուստ Սահակյանի, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Ջերմուկում ծաղիկներ է խոնարհել հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:
   Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի, ուժային կառույցների, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ Եղեգնաձորում ևս ծաղիկներ են խոնարհել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին՝ հարգելով նրանց անմահ հիշատակը:
   Փա՛ռք ու պատիվ հայրենիքի պաշտպանության համար բոլոր ժամանակներում զոհված հայորդիներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-30 17:03:12