Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեղվաբուծության խնդիրները՝ ուշադրության կենտրոնում

20.01.2026

   Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության համակարգմամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում <<Մեղվաբուծության ակադեմիա>> ՀԿ-ի նախագահ Տիգրան Սեդրակյանի և մարզի շուրջ 143 մեղվաբույծների հետ։
   Հանդիպման հիմնական նպատակը մարզում մեծ թվով մեղվաընտանիքների անկմանն առնչվող հարցերի քննարկումն էր։ Ըստ 2025թ․ աշնանը հավաքագրված տվյալների՝ Վայոց ձորի մարզում 22425 մեղվաընտանիքներից 3500-4000-ը անկել են բնակլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով։
   Հանդիպման ընթացքում վերլուծվեցին մեղվաընտանիքների անկման պատճառները, ներկայացվեցին բուժման համար իրականացվող անհրաժեշտ գործողությունները, հետազոտությունները, միաժամանակ ընդգծվեց դրանց արդյունավետության վերլուծության վերաբերյալ տեղեկատվության կարևորության հանգամանքը։
   Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ <<Մեղվաբուծության ակադեմիա>> ՀԿ-ի ներկայացուցիչները վաղ գարնանը՝ մեղուներին ձմեռանոցից հանելուց հետո, մարզի տարբեր բնակավայրերում կուսումնասիրվեն 10-15 մեղվաբույծների մեղվաընտանիքների վիճակը, որի հիման վրա կկատարվեն համապատասխան եզրակացություններ, կկազմակերպվեն նպատակային և արդյունավետ համատարած միջոցառումներ։
   Հավելենք, որ «Մեղվաբուծության ակադեմիա» ՀԿ-ի կողմից Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Կանանց հզորացում հանուն բարեկեցության» (WoW) ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզում իրականացվել է նախագիծ /10-օրյա առցանց, լսարանային և գործնական վերապատրաստումներ/ ՝ նպատակ ունենալով խթանել կանանց ներգրավվածությունը մեղվաբուծության ոլորտում, բարձրացնել խոցելի խմբերի կին մեղվաբույծների կարողությունները և որակյալ ու մրցունակ արտադրանքի միջոցով նպաստել գյուղական համայնքների տնտեսական ակտիվացմանը։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-21 12:38:19