Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտարարվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի բաց դասական աճուրդով վաճառքի մասին
14.01.2026
Ջերմուկի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի բաց դասական աճուրդով վաճառքի մասին։
Լոտ N 1- բնակելի կառուցապատման համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ թաղամաս, 13-րդ փողոց N 11/1, կադաստրային ծածկագիը՝ 10-002-0029-0107, մակերեսը՝ 0,00556 հա, մեկնարկային գինը՝ 250000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ:
Լոտ N 2- բնակելի կառուցապատման համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ թաղամաս, 2-րդ փողոց N 27, կադաստրային ծածկագիը՝ 10-002-0031-0250, մակերեսը՝ 0,02601 հա, մեկնարկային գինը՝ 755000 (յոթ հարյուր հիսունհինգ հազար) դրամ:
Լոտ N 3- բնակելի կառուցապատման համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ թաղամաս, 2-րդ փողոց N 2/3, կադաստրային ծածկագիը՝ 10-002-0030-0043, մակերեսը՝ 0,01102 հա, մեկնարկային գինը՝ 325000 (երեք հարյուր քսանհինգ հազար) դրամ:
Լոտ N 4- բնակելի կառուցապատման համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ թաղամաս, 6-րդ փողոց N 25, կադաստրային ծածկագիը՝ 10-002-0032-0135, մակերեսը՝ 0,00808 հա, մեկնարկային գինը՝ 245000 (երկու հարյուր քառասունհինգ հազար) դրամ:
Լոտ N 5- բնակելի կառուցապատման համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ թաղամաս, 2-րդ փողոց N 8/5, կադաստրային ծածկագիը՝ 10-002-0030-0044, մակերեսը՝ 0,00673 հա, մեկնարկային գինը՝ 300000 (երեք հարյուր հազար) դրամ:
Լոտ N 6- բնակելի կառուցապատման համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Ազատամարտիկների փողոց N 22/6, կադաստրային ծածկագիը՝ 10-002-0032-0133, մակերեսը՝ 0,0036 հա, մեկնարկային գինը՝ 110 000 (հարյուր տաս հազար) դրամ:
Լոտ N 7- հասարակական կառուցապատման համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Ազատամարտիկների փողոց N 16/2, կադաստրային ծածկագիը՝ 10-002-0032-0134, մակերեսը՝ 0,00277 հա, մեկնարկային գինը՝ 100 000 (հարյուր հազար) դրամ:
Լոտ N 8- բնակելի կառուցապատման համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Ամառանոցային փողոց N 2, կադաստրային ծածկագիը՝ 10-002-0028-0051, մակերեսը՝ 0,06611 հա, մեկնարկային գինը՝ 1915000 (մեկ միլիոն իննը հարյուր տասնհինգ հազար) դրամ:
Լոտ N 9- գյուղատնտեսական գործունեության համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, կադաստրային ծածկագիը՝ 10-002-0106-0016, մակերեսը՝ 0,11679 հա, մեկնարկային գինը՝ 750000 (յոթ հարյուր հիսուն հազար) դրամ:
Նշված հողամասերում չկան ճանապարհներ, ջրատար, գազատար, կոյուղու խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր, սերվիտուտներ, այլ սահմանափակումներ: Աճուրդի մասնակցության վճարը 20 000 դրամ, որը անկախ աճուրդի արդյունքներից` ետ չի վերադարձվում: Նախավճարի չափը` մեկնարկային գնի 50%-ը, որը աճուրդի մասնակիցները մուծում են աճուրդի անցկացման օրը: Աճուրդի դրված հողամասերի աճուրդային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։ Ցանկացողները ներկայացնում են հայտ` կցելով անձնագրի պատճեն (եթե ֆիզիկական անձ է) կամ հիմնադիր փաստաթղթերը (եթե ընկերություն է) և մասնակցության վճարի անդորագիրը: Աճուրդի կանոնակարգին, պայմանագրերի նախագծերին և ճարտարապետահատակագծային առաջադրանքներին կարելի է ծանոթանալ տեղում՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի), այլ պայմաններին ծանոթանալու համար կարելի է զանգահարել 028721217 կամ 060747077 հեռախոսահամարներով: Հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով կառաջարկի առավելագույն գին: Աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր: Աճուրդները կկայանան 2026 թվականի փետրվարի 16-ին ժամը 11.00-ին, համայնքապետարանի 2-րդ հարկի նիստերի դահլիճում՝ ք․ Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեում: Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդից 3 աշխատանքային օր առաջ:
Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքէջի հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/ :


