Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն ընդունեց ՌԴ Արխանգելսկի մարզի պաշտոնական պատվիրակությանը
05.12.2025
Դեկտեմբերի 3–4-ին Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն ընդունեց ՌԴ Արխանգելսկի մարզի պաշտոնական պատվիրակությանը՝ նահանգապետ Ա. Վ. Ցիբուլսկիի գլխավորությամբ։
Քննարկվեցին երկկողմ համագործակցության ընթացքին, առաջիկա ծրագրերին և համատեղ նախաձեռնությունների ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր։
Այցի շրջանակներում կայացած աշխատանքային խմբի նիստում ներկայացվեցին կատարված աշխատանքների հիմնական արդյունքները, և համաձայնեցվեցին տնտեսության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության ու համայնքային զարգացման ուղղություններով նախատեսվող հետագա քայլերը։








