Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ստեղծագործող Մարո Սիմոնյանի հեղինակային երգերի երեկոն

04.12.2025


   Դեկտեմբերի 3-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում երաժշտական գեղեցիկ տոն էր․ կենտրոնի տնօրեն, Ատգեն Արմենյան երաժշտական ստուդիայի գեղարվեստական ղեկավար, ստեղծագործող Մարո Սիմոնյանի հեղինակային երգերի երեկո էր։
   Անկեղծ և անմիջական մթնոլորտում սաների կողմից հնչեցին հեղինակի՝ տարբեր տարիներին գրված ստեղծագործություններ, ինքնաբուխ խոսքեր և շնորհավորանքներ, որոնք բնութագրում էին հեղինակին, նրա ստեղծագործական ուղուն, մարդկային կերպարին, արժևորում մարզի մշակութային ոլորտի զարգացմանը և տարբեր ժամանակներում երիտասարդ սերունդներին բեմական մշակույթին հաղորդակից դարձնելու նրա ավանդը։ Համերգին ելույթ ունեցան նաև այլ հեղինակ-կատարողներ։
   Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Աղվան Հարությունյանը ելույթում նշեց, որ Մարո Սիմոնյանի ստեղծագործություններում կյանքն է արտացոլված իր տարբեր շրջափուլերով, նրբերանգներով, մարդկային ջերմ և անկեղծ ապրումներով։ Այնուհետև Ա․ Հարությունյանը Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի կողմից Մ․Սիմոնյանին հանձնեց շնորհակալագիր՝ մշակութային ոլորտում անմնացորդ ջանքեր ներդնելու, երիտասարդ սերունդների համար երաժշտական ուղի հարթելու և գեղագիտական բարձր արժեքներ ձևավորելու համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-09 17:42:25