Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիտարկվել են Գլաձորի միջնակարգ դպրոցի վերանորոգման և ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքները

03.12.2025

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը մարզպետի տեղակալներ Վասիլ Ասլանյանի, Արսեն Խաչատրյանի և Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ այցելեց Գլաձոր բնակավայր՝ դիտարկելու մի շարք ծրագրեր։
   Դիտարկվել են սուբվենցիոն ծրագրով իրականացված Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքները։    Ծրագրի բյուջեն կազմել է 96 667 200 ՀՀ դրամ, որից պետության մասնաբաժինը 45 տոկոս է, իսկ համայնքինը՝ 55 տոկոս։Ծրագրի իրականացման արդյունքում առկա է 6,167.5 քմ բարեկարգված տարածք։
   Այնուհետև այցելել են <<300 դպրոց, 500 մանկապարտեզ>> ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ վերանորոգվող Գլաձորի միջնակարգ դպրոց, ծանոթացել աշխատանքներին, զրուցել շինարարների հետ ընթացիկ հարցերի մասին՝ կարևորելով աշխատանքների որակի և ժամկետների պահպանման խնդիրները։ Ծրագրի նախահաշվային արժեքը 552 708 524 միլիոն ՀՀ դրամ է ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-09 17:42:25