Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցան <<Դպրոցականների վոլեյբոլի լիգա>> մարզական խաղերի մարզային փուլի մրցույթները
01.12.2025
Նոյեմբերի 27-ին և 28-ին Վայքի մարզադպրոցում Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համակարգմամբ տեղի ունեցան ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող <<Դպրոցականների վոլեյբոլի լիգա>> մարզական խաղերի մարզային փուլի մրցույթները։
6-7-րդ դասարանների տարիքային խմբում լավագույնը Վայքի հիմնական դպրոցի թիմն էր։ 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Գետափի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ 3-րդ հորիզոնականը՝ Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոցի թիմը։
8-9-րդ դասարանների տարիքային խմբում լավագույն արդյունք ցուցաբերեց կրկին Վայքի հիմնական դպրոցի թիմը, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը գրավեցին համապատասխանաբար Ելփինի միջնակարգ դպրոցի և Ջերմուկի կրթահամալիրի թիմերը։
Մրցանակային տեղեր գրաված բոլոր դպրոցների թիմերն արժանացել են ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերի և գավաթների։
Տարիքային երկու խմբերում էլ առաջին հորիզոնականը գրաված Վայքի հիմնական դպրոցի թիմերը դեկտեմբերին կմասնակցեն Երևանում անցկացվող եզրափակիչ փուլի խաղերին։
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող <<Դպրոցականների վոլեյբոլի լիգա>> մարզական խաղերը նպատակ ունեն զարգացնել և մասսայականացնել դպրոցականների շրջանում վոլեյբոլ մարզաձևը, հայտնաբերել տաղանդավոր մարզիկներին, ամրապնդել դպրոցահասակ երեխաների առողջությունը, ձևավորել ֆիզիկապես առողջ և կայուն սերունդ և այլն։








