Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խոզանների և չորացած տերևների այրումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ

01.12.2025


Մեր հանրության շրջանում թյուր կարծիք կա, որ գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կամ հետո խոզանների ու բուսական մնացորդների այրումը նպաստում է հողի որակական հատկանիշների բարելավմանը։
Հարգելի քաղաքացինե՛ր, այրելով խոզանները դուք պարզապես նպաստում եք շրջակա միջավայրի կարևորագույն բաղադրիչների ոչնչացմանը, և մասնավորապես՝ հողի որակական հատկությունների կորստին:
Բացի շրջակա միջավայրին հասցվող այլ վնասները և վտանգների առաջացումը, կրակը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, մակերևույթային շերտը քայքայվելով վերածվում է մասնիկների, որի հետեւանքով հողը հեշտությամբ է ենթարկվում քամու և ջրի էրոզիայի:
Հնձած արտերի այրումը նպաստում է հողում եղած շատ օգտակար նյութերի քայքայմանը , այրվում է ոչ միայն հողի վերին շերտում գտնվող օրգանական և հանքային զանգվածը, այլ նաև բույսերին պիտանի շատ այլ սննդատարրեր։
Մի՛ այրեք խոզանները և չորացած տերևները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-03 09:35:55