Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկում ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգի փոփոխությունների վերաբերյալ
26.11.2025
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի կողմից նոյեմբերի 26-ին կազմակերպվել է հանդիպում-քննարկում՝ <<Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> որոշման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն փոխանցելու, Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2026 թվականի սուբվենցիայի ծրագրերի ամբողջական փաթեթները կարգի դրույթներին համապատասխան, սահմանված ժամկետներում ներկայացնելու և հետագա բացթողումներից խուսափելու նպատակով։
Հանդիպմանը ներկա էին մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի աշխատակիցները, համայնքների` տնտեսական զարգացման պատասխանատուները, քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսական բաժինների մասնագետներ։
Մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Արամ Կոստանյանը մանրամասն ծանոթացրել է ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման փոփոխություններին։
Հանդիպման ընթացքում նաև ներկայացվել է 2018-24թթ․ մարզում իրականացված սուբվենցիայի ծրագրերի վերաբերյալ մեթոդական ուղեցույց-ձեռնարկը։
Հանդիպումն ամփոփվել է մինչև 2025թ․ տարեվերջ ավարտվող ծրագրերի մասին քննարկումներով, հարց ու պատասխանով։






