Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի աշխատակազմում իրականացվել է քաղաքացիների ընդունելություն

26.11.2025

   Այսօր Վայոց ձորի մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանը մարզպետի աշխատակազմում իրականացրել է քաղաքացիների ընդունելություն։
   Ընդունելությանը մասնակցել են նաև մարզպետի խորհրդական Հայկ Ավագյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Ցողիկ Բաբայանը։
   Քաղաքացիները մարզպետի տեղակալին դիմել են տարաբնույթ հարցերով։
  Բարձրացված հարցերն արձանագրվել են, տրվել անհրաժեշտ պարզաբանումներ, իսկ որոշ հարցերի լուծման ուղղությամբ՝ համապատասխան հանձնարարականներ։Մարզպետի աշխատակազմի լիազորությունների շրջանակից դուրս հարցերի վերաբերյալ կատարվել են համապատասխան ուղղորդումներ։
   Հարգելի՛ քաղաքացիներ, մարզպետի կամ մարզպետի տեղակալների մոտ ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ զանգահարելով (0281) 2 42 68 հեռախոսահամարով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-26 18:40:18