Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արենիի միջնակարգ դպրոցը նշեց 60-ամյա հոբելյանը
24.11.2025
<< 60 տարվա լուսավոր ուղի>> խորագրի ներքո Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցում մեծ շուքով և հանդիսավորությամբ նշվեց կրթօջախի 60-ամյա հոբելյանը։ Տոնական միջոցառմանը մասնակցում էին հյուրեր, ուսուցիչներ, տարբեր տարիների շրջանավարտներ․․․
Օրվա խորհրդին համահունչ՝ կրթօջախում ներկայացվել էր տպավորիչ ցուցադրություն՝ լուսանկարներ, խորհրդանշական պարագաներ և իրեր, որոնք ամփոփում էին վեց տասնամյակների մի ամբողջ տարեգրություն, հիշողությունների, իրադարձությունների, հաղթանակների և ձեռքբերումների մի ամբողջ շղթա, որը դեռ բազում համալրումներ է ունենալու․․․
Հնչել են ելույթներ և շնորհավորական խոսքեր հյուրերի, նախկին և ներկա ուսուցիչների, շրջանավարտների կողմից, ներկայացվել են գեղեցիկ հիշողություններ, գեղարվեստական կատարումներ։
Միջոցառման շրջանակներում անցկացվել է նաև պանելային քննարկում ․ դպրոցի տարբեր տարիների շրջանավարտները խոսել են կրթության դերի և նշանակության մասին, կարևորել անհատի՝ հաջողությունների կերտման ճանապարհին դպրոցական տարիներին ստացած գիտելիքները և դասերը։












