Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Աշունը հույսի, վստահության և խաղաղության կամուրջ» խորագրով միջոցառում Գնդեվազի միջնակարգ դպրոցում

24.11.2025

   Օրերս Վայոց ձորի մարզի Գնդեվազի միջնակարգ դպրոցը կազմակերպել էր «Աշունը հույսի, վստահության և խաղաղության կամուրջ» խորագրով միջոցառում, որին մասնակցել են ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Հայկ Ավագյանը, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան, ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր, ծնողներ․․․
   Այդ օրը դպրոցում աշնանային ներկապնակի հարուստ գույներին և թեմատիկ ձևավորումներին կազմակերպիչները գեղարվեստական ուրույն լուծումներով հմտորեն համադրել էին անուշաբույր ավանդական ուտեստները, աշնան առատ բերք ու բարիքը, ժողովրդական կենցաղը և սովորությունները պատկերող դրվագները, երգն ու պարը։ Եվ այս ամենն <<Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարվա>> շրջանակներում այն դիտարկմամբ, որ բերք ու բարիք, արժեք ու արդյունք ստեղծվում, արարվում են ապահով, խաղաղ և անվտանգ միջավայրում։
  Հնչած ելույթներում կարևորվել է աշակերտների գեղագիտական դաստիարակությանը, ժողովրդական հարուստ ավանդույթների արժևորմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-26 18:40:18