Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտնի են <<Վոլեյբոլի լիգա>> մարզական խաղերի՝ Վայոց ձորի մարզի տարածաշրջանային փուլի արդյունքները
24.11.2025
ՀՀ Վայոց ձորի մարզում ավարտվել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող <<Վոլեյբոլի լիգա>> մարզական խաղերի տարածաշրջանային փուլը։
Ջերմուկի տարածաշրջանում 8-9-րդ դասարանների տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Ջերմուկի կրթահամալիրի թիմը, 6-7-րդ դասարանների տարիքային խմբում՝ Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոցի թիմը։Վայքի տարածաշրջանում 2 տարիքային խմբերում էլ լավագույն արդյունքներ ցուցաբերել են Վայքի հիմնական դպրոցի թիմերը։ Եղեգնաձորի տարածաշրջանում 8-9-րդ դասարանների տարիքային խմբում հաղթել է Ելփինի միջնակարգ դպրոցը, իսկ 6-7-րդ դասարանների տարիքային խմբում՝ Գետափի միջնակարգ դպրոցը։
Մարզային փուլի խաղերը տեղի կունենան նոյեմբերի 27-28 –ին Վայքի մարզադպրոցում։




