Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն այցելել է Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզ

12.11.2025

  Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն  Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի ուղեկցությամբ  այցելել է Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզ։
   Շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին և ավարտվել 2025 թվականի նոյեմբերին՝ ստեղծելով հարմարավետ, ժամանակակից և ապահով պայմաններ երեխաների համար։
   Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ ընդհանուր 326,040,000 ՀՀ դրամ բյուջեով, որից 80 տոկոսը պետական, իսկ 20 տոկոսը համայնքային ներդրում է։
   Ելփինի նորակառույց մանկապարտեզի պաշտոնական բացումը նախատեսվում է դեկտեմբեր ամսին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-14 17:08:20