Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

10.11.2025

Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի' ներկայացուցիչներ, գործընկերներ և ավագանու անդամներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման օրվա առթիվ։
Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը տարիների ընթացքում կայունորեն զարգացել և ամրապնդվել է՝ դառնալով պետական կառավարման համակարգի կարևորագույն հենասյուներից մեկը։ Այսօր այն ներկայացնում է ժողովրդավարության գործնական իրագործման լավագույն օրինակներից մեկը՝ հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր քաղաքացու ակտիվորեն մասնակցելու համայնքի կառավարմանը, կիսելու պատասխանատվությունը և նպաստելու համայնքային կյանքի շարունակական բարելավմանը։
Ուժեղ համայնքները ձևավորում են ուժեղ պետություն, իսկ կազմակերպված ինքնակառավարումն ապահովում է երկրի կայունությունն ու զարգացման հավասարակշռությունը:
Շնորհավորում եմ բոլոր համայնքային ծառայողներին, ավագանու անդամներին և ղեկավարներին կատարած նվիրված ու պատասխանատու աշխատանքի, մեր պետության զարգացման գործում ունեցած իրենց ներդրման համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-13 17:16:49