Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սուբվենցիոն ծրագրերն ուշադրության կենտրոնում են
10.11.2025
Նոյեմբերի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը մարզպետի աշխատակազմի և Ջերմուկի համայնքապետարանի պատասխանատուների հետ այցելել է Ջերմուկ խոշորացված համայնքի Կեչուտ բնակավայր՝ դիտարկելու պետական և համայնքային ներդրումներով իրականացվող ծրագրերը։
Ջերմուկ համայնքում 2025թ.-ի մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունքում իրականացվում է <<Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի խմելու ջրի ջրագծերի հիմնանորոգումը>> ։ Պայմանագրային գնով ծրագրի արժեքը կազմում է 53,386,895 դրամ, որից 28,221,400 կազմում է պետական բյուջեի մասնաբաժինը, իսկ 25,565,495 դրամը՝ համայնքի բյուջեինը։ Ծրագրի արդյունքում կապահովվի բնակիչների համար կայուն և որակյալ ջրամատակարարում։
«Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի հանդիսությունների սրահի հիմնանորոգում, Կեչուտ գյուղի բակային տարածքի աստիճանների և հենապատի կառուցում, Գնդեվազ գյուղի գերեզմանատուն տանող աստիճանների կառուցում» սուբվենցիոն ծրագրի երկու ենթածրագրի շինարարական աշխատանքներն ավարտվել են, իսկ մեկ ենթածրագրի աշխատանքներն ավարտական փուլում են։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 39,978,164 ՀՀ դրամ՝ 50-ական տոկոս համայնքի և պետական բյուջեի մասնաբաժիններով՝ 19,989,082-ական դրամ։
Ծրագրի արդյունքում՝
• Կեչուտ բնակավայրում՝ նորոգված տանիքով,խոհանոցով, 2 սանհանգույցով, նոր ջեռուցման համակարգով, նախամուտքով և նոր գույքով կահավորված հանդիսության սրահ:
• Կեչուտ բնակավայրում՝ 1 նոր աստիճանավանդակ` 60 մետր երկարությամբ ասֆալտապատ ճեմուղով և վերականգնված 100մ հենապատով,
• Գնդեվազ բնակավայրում` 63մ երկարությամբ ճեմուղով, 10մ նորոգված հենապատով 1 աստիճանավանդակ:








