Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դիտարկվել է դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքը
08.11.2025
Նոյեմբերի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն այցելել է Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոց՝ տեղում շինարարական աշխատանքների ընթացքը դիտարկելու։
Մարզպետին ուղեկցել են մարզպետի աշխատակազմի և Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Նրանք զրուցել են շինարարների հետ, շրջել դպրոցում, քննարկել մի շարք հարցեր։
Դպրոցը վերանորոգվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ <<300 դպրոց, 500 մանկապարտեզ>> ծրագրի շրջանակներում։Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Իրականացվում են շենքի ներքին հարդարման,մասնաշենքի արտաքին մասի հիդրոմեկուսացման և բարեկարգման աշխատանքներ։








