Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզում «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը
07.11.2025
Նոյեմբերի 5-ին Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկի կրթահամալիրում, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համակարգմամբ մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի 1-ին՝ համայնքային փուլը:
Մրցաշարն անցկացվում է դպրոցականների շրջանում վոլեյբոլ մարզաձևի զարգացման, տաղանդավոր, հեռանկար ունեցող մարզիկների հայտնաբերման, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացման, ֆիզիկապես առողջ և բարոյապես կայուն սերնդի ձևավորման նպատակով:
Անցկացվում է 3 փուլով՝ համայնքային, մարզային և եզրափակիչ։
Վոլեյբոլի լիգան անցկացվում է 2 տարիքային խմբերի դպրոցականների միջև՝
• 6-7-րդ դասարաններ
• 8-9-րդ դասարաններ


