Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի նիստը
17.10.2025
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։00-ին, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը։
ՆԱԽԱԳԻԾ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ԹԻՎ 3 ՆԻՍՏԻ
ք. Եղեգնաձոր « 22» հոկտեմբերի 2025թ.
ժամը՝ 11։00
1․ՀՀ Վայոց ձորի մարզում 2025 թվականի նախորդ ինն ամիսների ընթացքում գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում կատարված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքների վերաբերյալ։
Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի
գյուղատնտեսության և շրջակա միջավայրի
պահպանության վարչության պետ
Գեղամ Մարգարյան
2․ ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի և Եղեգիս համայնքներում 2025 թվականին իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների վերաբերյալ։
Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի
տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վարդան Հովհաննիսյան
3․ 2025 թվականի նախորդ ինն ամիսների ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման վերաբերյալ։
Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի
ֆինանսական վարչության պետի պաշտոնում
փորձագետ Գվիտոն Դավթյան
4․ ՀՀ Վայոց ձորի մարզում առողջապահության և սոցիալական ոլորտում նախորդ ինն ամիսների ընթացքում կատարված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքների վերաբերյալ։
Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի
առողջապահության և սոցիալական ոլորտի
հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյան
5․ ՀՀ Վայոց ձորի մարզում 2024 թվականից տեղափոխված, 2025 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի վերաբերյալ։
Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի
զարգացման ծրագրերի մշակման և
իրականացման բաժնի պետ
Արամ Կոստանյան
6. ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում 2024 թվականից տեղափոխված, 2025 թվականին հաստատված/ընթացող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի վերաբերյալ։
Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի Եղեգնաձոր համայնքի
ղեկավար Դավիթ Հարությունյան
7. ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքում 2024 թվականից տեղափոխված, 2025 թվականին հաստատված/ընթացող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի վերաբերյալ։
Զեկուցող՝ Վայքի համայնքապետարանի
աշխատակազմի զարգացման ծրագրերի,
սոցիալական աջակցության և առողջապահության
բաժնի պետ Նորայր Հովակիմյան
8.ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2024 թվականից տեղափոխված, 2025 թվականին հաստատված/ընթացող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի վերաբերյալ։
Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի
գլխավոր մասնագետ-տնտեսական
հարցերով պատասխանատու Ստեփանոս Վարդանյան
9.ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում 2024 թվականից տեղափոխված, 2025 թվականին հաստատված/ընթացող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի վերաբերյալ։
Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի Արենի համայնքի
ղեկավարի տեղակալ Մհեր Ասատրյան
10.ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում 2024 թվականից տեղափոխված, 2025 թվականին հաստատված/ընթացող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի վերաբերյալ։
Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի Եղեգիս համայնքի
ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյան


