Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին
13.10.2025
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահագն Արսենյանին։
Նախարարը շնորհավորել է նորանշանակ մարզպետին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Նա նշել է , որ Վահագն Արսենյանը քաջատեղյակ է մարզի խնդիրներին և իր գիտելիքները կծառայեցնի դրանց լուծմանը։
Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել նաև Կոլյա Միքաելյանին` պաշտոնավարման ժամանակահատվածում կատարած մեծածավալ աշխատանքի, մարզում մի շարք կենսական խնդիրների լուծման համար։
Վահագն Արսենյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, ՀՀ կառավարությանը վստահության համար և շեշտել, որ աշխատելու է՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ Վայոց ձորի մարզի և ժողովրդի, և արվելու է հնարավորինս մարզի զարգացման համար։
Կոլյա Միքաելյանը ևս շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի և աջակցության համար, որն ուղղված է եղել մարզի առաջընթացի ապահովմանը։
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն անդրադարձել է նաև ՏԿԵՆ համակարգման ոլորտին առնչվող մի շարք հարցերի։








