Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում գյուղատնտեսական կենդանիների՝ պետպատվերի շրջանակում իրականացվող ախտորոշիչ և կանխարգելիչ աշխատանքների ընթացքի վերաբերյալ

06.10.2025

   Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում հոկտեմբերի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը , <<Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն>> ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը հանդիպեցին ՍԱՏՄ Վայոց ձորի մարզային կենտրոնի ներկայացուցիչների, համաճարակաբանների, համայնքների ղեկավարների առաջին տեղակալների, վարչական ղեկավարների,համայնքների գյուղատնտեսների,անասնաբույժների  հետ։
   Հանդիպման նպատակը գյուղատնտեսական կենդանիների՝ պետպատվերի շրջանակում իրականացվող ախտորոշիչ և կանխարգելիչ աշխատանքների ընթացքի և արդյունքների քննարկումն էր։
   Քննարկվեցին ոլորտում առկա խնդիրները, հաճախ հանդիպող հարցերը և իրավիճակները, դրանց վերացման, կանխարգելման կամ լուծման ուղիները, ընթացակարգային այլ հարցեր։
   Մի շարք հարցերի շուրջ տրվեցին պարզաբանումներ և համապատասխան հանձնարարականներ։ Քննարկումներում, ի թիվս մի շարք ձեռքբերումների, կարևորվեց, որ համաճարակային իրավիճակը մարզում կայուն է, և վարակիչ հիվանդություններ չեն արձանագրվել։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-06 17:34:05