Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նվիրաբերվել են էլեկտրական հովիվներ

03.10.2025


   ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի միջև կնքված նվիրաբերության պայմանագրով Եղեգիս համայնքի առավել խոցելի բնակավայրերի մի խումբ բնակիչների տրամադրվել են 15 էլեկտրական հովիվներ՝ յուրաքանչյուրը 1 006 000 դրամ արժողությամբ։
   Այն իրականացվել է Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության համակարգմամբ <<Մեղմելով կյիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտը Հայաստանում>> ծրագրի շրջանակում։      Էլեկտրական հովիվների միջոցով հնարավորինս կկանխվի արջերի և վայրի այլ կենդանիների մուտքը այգիներ և մեղվափեթակների տեղակայման տարածքներ։
   Միջոցառման ժամանակ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը բարձր է գնահատել հիմնադրամի՝ մարզում վերջին տարիներին կատարած ներդրումները և դրանց արդյունքները, որոնք ուղղված են եղել հիմնականում մարդ-բնություն ներդաշնակության ապահովմանը։
   Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը պատրաստակամություն է հայտնել տարբեր ծրագրերով և գործիքակազմերով սատարել համայնքների բնակիչներին՝ նշելով , որ դրանք կկրեն շարունակական բնույթ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-06 17:34:05