Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի բեմում Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմումբն էր
02.10.2025
Հոկտեմբերի 1-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում կայացավ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգը նշանավոր մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։
Այն կազմակերպվել էր ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ։
Երգչախմբի ներկայացմամբ երգարվեստի գոհարներ վայլեց վայոցձորցի հանդիսատեսը՝ բացառիկ ջերմությամբ, հիացմունքով և երախտագիտությամբ ընդունելով յուրատեսակ հոգևոր մթնոլորտ ապահովող յուրաքանչյուր կատարում։
Համերգի ավարտին փոխմարզպետ Արսեն Խաչատրյանը Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի անունից շնորհակալագիր հանձնեց Մաեստրոյին՝ հայ և համաշխարհային երգչախմբային արվեստի բնագավառում մշակութային արժեքների պահպանման, փոխանցման և զարգացման գործում ունեցած անգնահատելի ավանդի, ինչպես նաև Վայոց ձորի մարզում բացառիկ համերգով ներկայանալու համար։