Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա առթիվ

01.10.2025

   Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ամբողջ աշխարհում նշվում է տարեցների օրը։ Այն յուրատեսակ հիշեցում է, որ ամեն օր, ամեն պահի տարեցները, ավագ սերնդի ներկայացուցիչները կարիք ունեն մեր խորին հարգանքի և մեծ ուշադրության, մեր հոգածության և աջակցության։
   Նրանք տասնամյակներ շարունակ մեծ պատասխանատվությամբ, սիրով և խնամքով ձևավորել են մեր մշակութային, սոցիալական ու ընտանեկան արժեքների հիմքը:
   Տարեցների օրն առիթ է նորից ու նորից արտահայտելու մեր երախտագիտությունը նրանց, ովքեր ոչինչ չեն խնայել հաջորդ սերնդի համար լավ ապագա և արժանապատիվ կյանք ապահովելու, վաղվա առողջ հասարակության համար լավագույն արժեքներով և ազնվագույն մղումներով զավակներ դաստիարակելու համար։
   Յուրաքանչյուրս պարտավոր ենք անել հնարավորինս ավագ սերնդի ներկայացուցիչների համար բարեկեցություն, պատշաճ աջակցություն և սոցիալական միջավայր ապահովելու համար։ Նրանց խնդիրների լուծումը, կյանքի համար արժանապատիվ պայմանների ապահովումը պետք է լինի ամենօրյա աշխատանքի անբաժանելի բաղադրիչը և պարտավորությունը:
   Սիրելի՛ տարեցներ, դուք ավանդաբար եղել եք հայկական ընտանիքի պահապանն ու ուժը, սերունդներին լավագույն արժեքների և հարուստ կենսափորձի փոխանցողները, ամուր հենասյունն ու գերդաստանի հավաքական կերպարը։
   Սիրելի՛ տարեցներ, մաղթում եմ ձեզ առողջություն և երկարակեցություն, թող միշտ շրջապատված լինեք ձեր սիրելի մարդկանցով, նրանց՝ երջանկություն պարգևող խինդ ու ծիծաղով։ Ձեր ներկայությամբ զարդարե’ք և ջերմացրե’ք հայկական ավանդական ընտանիքները, շարունակեք սփռել բարություն, լույս, ժպիտ և օրհնություն։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-06 17:34:05