Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ

21.09.2025

   Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր հայ ժողովուրդը նշում է իր ամենամեծ նվաճումներից և ամենաբաղձալի ձեռքբերումներից մեկը՝ անկախությունը խորհրդանշող տոնը:
   Անկախության հաստատումը հայ ժողովրդի միասնական ջանքերի, համախմբվածության, ազգային բարձր գիտակցության դրսևորումն էր, հաստատուն քայլերով լուսավոր ապագա կերտելու կամարտահայտությունը:
   Այն նույն վճռականությամբ և հաստատակամությամբ, որ մենք ասացինք անկախությանն այո, յուրաքանչյուր օր պատասխանատվություն պետք է ստանձնենք անկախության պահպանման, երկրի կայունության և խաղաղության համար, մեր աշխատանքով և նվիրումով քայլ առ քայլ նպաստենք ու զորավիգ լինենք մեր պետության զարգացմանն ու առաջընթացին:
   Տոնի խորհրդին համահունչ՝ մեկ անգամ ևս ամրագրենք, որ միասնականությունն ու կամքը, ազգային նպատակների շուրջ համախմբվածությունն ու գործելու վճռականությունն են դառնում հաջողության երաշխիքներ:
Անկախությունը բարձրագույն և բացարձակ արժեք է , հաստատումից հետո պահպանելը և ամրապնդելը՝ ամենօրյա քրտնաջան աշխատանք ու գիտակցված պարտավորություն:
   Անկախության տոնի առթիվ շնորհավորում եմ բոլորիս, մաղթում , որ մեր ազգային իղձերն ու նպատակները իրականություն դառնան խաղաղ երկնքի ներքո, հայ ժողովուրդը բարիքներ ստեղծի , արժեքներ արարի անկախ և ազատ Հայաստանում:
   Թող մեր անկախությունը լինի անսասան և հարատև, մեր պետությունը՝անվտանգ և բարգավաճ, հայ ժողովուրդը՝ լավատես և միասնական... 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-06 17:34:05