Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առողջ ապրելակերպի հանրային իրազեկման արշավը Վայոց ձորում

10.09.2025

   Սեպտեմբերի 9-ին Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ռինդ բնակավայրում տեղի ունեցավ Առողջապահության նախարարության կողմից ՔՈԱՖ-ի և Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ իրականացվող «Հանրային առողջության պահպանման» ծրագրի «Առողջ ապրելակերպի և ծխելու դեմ պայքարի միջոցառումների» շրջանակում հանրային իրազեկման արշավ։
   Հայաստանի Հանրապետության 10 մարզերում և մայրաքաղաքում իրականացվող արշավների նպատակն է հանրության շրջանում բարձրացնել իրազեկվածությունն առողջ ապրելակերպի վերաբերյալ, խրախուսել առողջ սննդի պատրաստումը, ֆիզիկական ակտիվությունը և առողջ վարքագծի ձևավորումը։
   Վայոցձորյան միջոցառմանը մասնակցում էին Արենի համայնքի բոլոր բնակավայրերի դպրոցականները։ Իրազեկման արշավը մեկնարկել է քայլերթով։
Միջոցառման մասնակիցներին ողջունել է Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը՝ կարևորելով առողջ ապրելակերպի գաղափարների տարածմանն ու սովորույթների արմատավորմանը միտված և արդեն գեղեցիկ ավանդույթ դարձած այս միջոցառման կազմակերպումը։
   Այնուհետև մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան կազմակերպիչների և հյուրերի հետ շրջել են տեղեկատվական տաղավարներով, որտեղ ներկայացվել են առողջ սննդի բաղադրատոմսեր, դրանց պատրաստման ընթացքը և արդյունքները։ Մյուս տաղավարներում մասնակիցները հնարավորություն են ստացել տեղեկություններ ստանալ մասնագետներից՝ արյան զարկերակային ճնշման չափում, գլյուկոզի որոշում, մարմնի զանգվածի ինդեքսի որոշում և այլն։
   Միջոցառման շրջանակներում անցկացվել են միջդպրոցական էստաֆետային խաղեր, առողջ սննդի վերաբերյալ վիկտորինա, մասնակից դպրոցները ներկայացրել են տեղեկատվական պաստառներ։Միջոցառումն ուղեկցվել է խմբային պարերով, գեղարվեստական կատարումներով։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-16 17:39:54