Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվել են <<Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագրի>> նախապատրաստական փուլում մշակված փաստաթղթերը

29.08.2025

Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում օգոստոսի 27-ին տեղի ունեցավ <<Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագրի>> նախապատրաստական փուլում մշակված շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցությունների գնահատման փաստաթղթերի վերաբերյալ հանրային քննարկում / Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակ, Բնապահպանական և սոցիալական հանձնառությունների պլան, Տարաբնակեցման շրջանակ, Շահակիրների ներգրավման պլան և Աշխատանքային կառավարման ընթացակարգ։
Ծրագիրը իրականացնելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։ Ծրագրում որպես թիրախային զարգացման կլաստերներ ընտրվել են նաև Արենին, Եղեգիսը և Ջերմուկը։
Հանդիպումը վարում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի խորհրդական Անահիտ Ոսկանյանը, «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» Շրջակա միջավայրի և սոցիալական բաժնի ղեկավար Քնարիկ Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Արամ Կոստանյանը։
Մասնակցում էին տարբեր շահակիր կողմեր՝ տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, զբոսաշրջության գրասենյակների, այլ հետաքրքրված կառույցների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում կազմակերպիչները մանրամասն ծանոթացրին ծրագրի նախապատրաստման փուլում Համաշխարհային բանկի պահանջով մշակված փաստաթղթերը։ Նշվեց նաև, որ նախատեսվում է ծրագրի շրջանականերում կազմել աշխատանքային խմբեր՝ տեղում հարցերին արդյունավետ լուծում տալու նպատակով։ Քննարկվեցին ընթացակարգային այլ հարցեր ևս։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-04 17:56:58