Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Խնձորուտ բնակավայրի բնակիչների հետ

29.08.2025

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Վայք համայնքի Խնձորուտ բնակավայրում հանդիպել են բնակիչների հետ։
   Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը , Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, մարզպետի աշխատակազմի և Վայքի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ։
   Մարզպետ Կոլյա Միքաելյանն անդրադարձել է ՀՀ Կառավարության կողմից մի շարք ոլորտներում որդեգրած քաղաքականության ուղղություններին, պետական աջակցության ծրագրերին, տարածքային համաչափ զարգացման խնդիրներին՝ կարևորելով բնակավայրում, համայնքում իրականացվող ծրագրերի, դրանց առաջնահերթությունների սահմանման մասին բնակիչների իրազեկվածության, կարծիքը լսելի դարձնելու հարցերը:
   Այնուհետև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները ներկայացրել են գյուղատնտեսության, առողջապահության, սոցիալական ոլորտի, քաղաքաշինական բնագավառի, սուբվենցիոն ծրագրերի ուղղությամբ կատարված աշխատանքները:
   Սուբվենցիոն և քաղաքաշինական ծրագրերն ուղղված են եղել գյուղամիջյան ճանապարհների բարեկարգմանը, խմելու և ոռոգման ջրի համակարգերի բարելավմանը:Այնուամենայնիվ բնակավայրում դեռևս որպես հիմնախնդիր մնում են խմելու և ոռոգման ջրի համակարգերի մի շարք խնդիրների լուծումները:
Բնակիչները պատկան մարմինների ներկայացուցիչներին ուղղել են տարաբնույթ մի շարք հարցեր, ստացել պատասխաններ և պարզաբանումներ:
   Մարզպետ Կոլյա Միքաելյանը, ամփոփելով հանդիպումը, նշել է, որ մեծապես կարևորում բնակիչների հետ անմիջական հանդիպումները և լիահույս է , որ այս ձևաչափը ևս արդյունավետ է նրանց ձայնը լսելի դարձնելու, խնդիրների վերհանելու, արձանագրելու և հնարավորինս լուծում տալու առումով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-04 17:56:58