Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում ԼՂ-ից տեղահանված և Վայոց ձորի մարզում բնակվող անձանց հետ

27.08.2025

  Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի նախաձեռնությամբ օգոստոսի 26-ին մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ հանդիպում Արենի, Եղեգնաձոր, Եղեգիս համայնքներում բնակվող ԼՂ-ից տեղահանված անձանց հետ։
Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը։
   Մարզպետ Կոլյա Միքաելյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ ԼՂ բռնի տեղահանված և Վայոց ձորում բնակություն հաստատած անձանց խնդիրները մարզպետի աշխատակազմի մշտական ուշադրության կենտրոնում են, և նման հանդիպումները նպատակ ունեն վեր հանելու , արձանագրելու այն խնդիրները, որոնք մտահոգում են նրանց այս փուլում։ Նա ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը, որոնք ուղղված են հիմնականում բնակարանային ապահովման խնդիրների լուծմանը և սոցիալական բեռի մեղմմանը։
   Ընթացակարգային որոշ հարցերի անդրադարձավ մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը։
   Այնուհետև ԼՂ բռնի տեղահանված անձինք տարաբնույթ հարցեր ուղղեցին, որոնք կրում էին և՛ անհատական, և’ ընդհանրական բնույթ․ դրանք առնչվում էին, կենցաղային պայմանների բարելավմանը, փաստաթղթային գործընթացներին, իրավական կարգավորումներին, զբաղվածությանը, սոցիալական աջակցություններին։
   Քննարկումներում նշվեց, որ մի շարք հարցերի լուծումը կամ պարզաբանումը գտնվում է ԼՂ-ից տեղահանվածների՝ բնակապահովման ծրագրի շրջանակում գործող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության տիրույթում, որոշ գործընթացների ուղղությամբ էլ մեխանիզմների բարելավման խնդիրներ կան։
   Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետ Կոլյա Միքաելյանը վերահաստատեց մարզպետի աշխատակազմի պատրաստակամությունը իրավասությունների շրջանակներում աջակցել ԼՂ բռնի տեղահանված և Վայոց ձորում բնակություն հաստատած անձանց խնդիրների լուծմանը, նպաստել նրանց ինտեգրման գործընթացին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-04 17:56:58