Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Խաչիկ բնակավայրի բնակիչների հետ

25.08.2025

   Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորած աշխատանքային խումբը օրերս այցելեց Արենի համայնքի Խաչիկ բնակավայր։
   Այցի նպատակն էր հանդիպել բնակիչների հետ, տեղում քննարկել նրանց մտահոգող հարցերը, ինչպես նաև իրազեկել ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականության, պետական աջակցության ծրագրերի մասին։
   Մինչ մշակույթի տանը բնակիչների հետ ընդլայնված հանդիպումը՝ մարզպետը կատարել է մի շարք տնայցեր, զրուցել բնակիչների հետ նրանց առօրյայի, հիմնական զբաղվածության, գյուղի զարգացման հեռանկարների մասին, իսկ բնակավայրի ԲՄԿ-ում դիտարկվել են բուժսպասարկման պայմանները, հնարավորությունները։
   Բնակիչների հետ հանդիպման ժամանակ մարզպետը կարևորել է, որ սահմանամերձ բնակավայրը զարգանում է, բարելավում են ենթակառուցվածքները, առկա է մեծ ներուժ։
   Մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների կողմից ներկայացվել են բնակավայրում 2019-2025թթ․ իրականացված պետական աջակցության և սուբվենցիոն ծրագրերը, քննարկվել են գյուղատնտեսության զարգացման հեռանկարներին , սոցիալական և տնտեսական ոլորտներին առնչվող, կենսական նշանակության ունեցող հարցեր։
   Սուբվենցիոն ծրագրերը ուղղված են եղել հիմնականում բնակավայրի խմելու և ոռոգման ջրի ջրագծերի, արտաքին և ներքին ցանցերի, կապտաժների կառուցմանը կամ նորոգմանը։
   Քննարկումներում, ի թիվս մի շարք հարցերի,կարևորվել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության շրջանակներում բնակարանաշինությունը լայն թափ է առել բնակավայրում, ինչ ընդլայնում է գյուղի զարգացման հեռանկարները։
   Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետ Կոլյա Միքաելյանը շնորհակալություն է հայտնել բնակիչներին իրենց աշխատասիրության և հայրենասիրության համար՝ մեկ անգամ ևս ընդգծելով մարզպետի աշխատակազմի պատրաստակամությունը՝ տարբեր ոլորտներում աջակցելու Խաչիկի բնակիչներին և համայնքային իշխանությանը՝ ի նպաստ բնակավայրի կայուն զարգացմանը և սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-26 18:13:19