Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում տեղադրվել է արևային կայան
22.08.2025
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի նախաձեռնությամբ և Ucom ընկերության աջակցությամբ Արևորդի ՀԿ-ն տեղադրել է 15 կվտ հզորությամբ արևային կայան։
Նախաձեռնության իրականացման կապակցությամբ մշակույթի կենտրոնում մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և կենտրոնի տնօրեն Մարո Սիմոնյանը հյուրընկալեցին Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին և Արևորդի ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանին։
Քննարկումներում, կարևորելով կայուն էներգիան հասանելի դարձնելու և նման արդիական ներդրում անելու հանգամանքները, նշեցին, որ տեղադրված կայանի աշխատանքի շնորհիվ կկրճատվեն էներգետիկ ծախսերը, հնարավոր կլինի ապահովել կենտրոնի աշխատանքն առավել արդյունավետ նաև ձմռան ամիսներին, կընդլայնվի կենտրոնի գործունեությունը, կակտիվանա մարզի մշակութային կյանքը։
Հյուրերին երաժշտական գեղեցիկ կատարումներով ողջունեցին կենտրոնում գործող <<Ատգեն Արմենյան>> հիմնադրամի սաները։