Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր

18.08.2025

   Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան և ֆինանսական վարչության պետի պաշտոնում փորձագետ Գվիտոն Դավթյանն այցելեցին Հայաստանի Հանրապետության կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակներում վերանորոգվող/հիմնանորոգվող Մալիշկայի Միխայիլ Լոմոնոսովի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց և Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցներ՝ նոր ուսումնական տարվա նախաշեմին քննարկելու ընթացիկ մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են սեպտեմբերից երկու դպրոցների աշակերտների ուսումնական գործընթացի բնականոն ապահովմանը։
   Այնուհետև դիտարկվեցին Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցի և Ջերմուկի կրթահամալիրի պայմանները և հնարավորությունները՝ հիմնանորոգվող դպրոցների աշակերտների ուսումնական գործընթացը այդ կրթական հաստատություններում կազմակերպելու համար մինչև դպրոցների շահագործումը։
   Բոլոր 4 դպրոցների տնօրենների հետ քննարկվեցին բովանդակային, կազմակերպական, տեխնիկական տարաբնույթ հարցեր, որոնք առնչվում են առկա իրավիճակում ուսումնական գործընթացի հնարավորինս անխոչընդոտ կազմակերպմանը՝ գերակա համարելով աշակերտների կրթություն ստանալու իրավունքը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-20 17:02:28