Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Չինացի գործընկերների հետ քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր
15.08.2025
Օգոստոսի 14-ին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը մարզպետի աշխատակազմում ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչներին՝ երրորդ քարտուղար Վու Թիենյույին, խորհրդական Վան Ցզինտաոյին, կցորդ Չժան Ցինմինին։
Այցի հիմնական նպատակն էր քննարկել երկկողմ համագործակցության հնարավորությունները և հեռանկարները, տարածաշրջանային մակարդակում փոխգործակցության հարցերը։
Մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը նշել է , որ Վայոց ձորի մարզը և Չինաստանի Անհոյ նահանգը, ինչպես նաև Եղեգնաձոր և Հեյֆեյ քաղաքները միավորված են համատեղ ստորագրված հուշագրերով, ինչը համագործակցությունը դարձնում է հեռանկարային։ Այդ հուշագրերը հնարավորություն են տալիս գործնական քայլեր իրականացնել համագործակցության առկա շրջանակներն ընդլայնելու և նոր հեռանկարներ ձևավորելու ուղղությամբ։
Չինացի գործընկերները ևս պատրաստակամություն են հայտնել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրեր իրականացնել, զարգացնել տարածաշրջանային մակարդակում ձևավորված համագործակցությունը։ Նրանք հույս են հայտնել, որ նման հանդիպումների և ներդրված ջանքերի արդյունքում Հայաստանում կնկատվի նաև չինացի զբոսաշրջիկների հոսքի աճ։