Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գինու համտեսի նոր սրահ Աղավնաձոր բնակավայրում

13.08.2025

   Օգոստոսի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանն Աղավնաձոր բնակավայրում ներկա գտնվեցին գինու համտեսի նոր սրահի բացման արարողությանը։
   Այն կառուցվել է <<Մաթևոսյան Վայն>> ընկերության կողմից, որը հիմնադրել է Վահրամ Մաթևոսյանը և հայտնի է գինու արտադրությամբ։
Հյուրերը շրջեցին գինու համտեսի նոր սրահում, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ ընկերության՝ խաղողի տեղական լավագույն սորտերից պատրաստված գինիների լայն տեսականուն, իսկ կից բակում համտեսել ավանդական ուտեստներ։
   Ընկերության տնօրեն Վազգեն Մաթևոսյանի հետ զրույցում մարզպետ Կոլյա Միքաելյանը կարևորել է նման նախաձեռնությունների իրականացումը՝ ընդգծելով, որ դրանք կնպաստեն մարզի այցեքարտ համարվող գինեգործության է՛լ ավելի զարգացմանը , դեպի բնակավայր զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, հայկական ավանդական ուտեստների հայտնիությանը։
   Միջոցառումն ուղեկցվել է հայկական գինեգործական մշակույթը խորհրդանշող գեղեցիկ դրվագներով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-13 16:02:05