Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

12.08.2025

   Սիրելի՛ երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։
   Նշելով Երիտասարդության միջազգային օրը՝ մենք մեկ անգամ ևս գնահատում ու արժևորում ենք երիտասարդների անփոխարինելի դերը հասարակության զարգացման, առաջընթացի, վաղվա կայուն և լուսավոր ապագայի ապահովման համատեքստում։
   Սիրելի՛ երիտասարդներ, եղե՛ք հայրենասեր, համախմբվե՛ք հայրենաշեն գաղափարների շուրջ, ձե՛ռք բերեք գիտելիքներ, կատարելագործե՛ք ձեր հմտությունները, կյանքի կոչեք ձեր հավակնոտ և համարձակ ծրագրերը։
   Ձեր ձայնը կարևոր է և վճռորոշ, ակտիվ մասնակցությունը և դերակատարությունը` խրախուսելի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում խնդիրների բարձրաձայնման, լուծման ուղիների առաջարկման և իրագործման հարցերում։
   Ձեր նորարարական գաղափարներով և կառուցողական առաջարկներով, ինքնատիպ մտահղացումներով և նախաձեռնություններով նպաստեք ձեր բնակավայրի, համայնքի, մարզի և երկրի զարգացմանն ու առաջընթացին, ձեր երիտասարդական ավյունով և անսպառ եռանդով ստեղծե՛ք, ստեղծագործե՛ք, դարձրե՛ք շրջապատը ավելի լուսավոր և գեղեցիկ։
   Մաղթում են բոլորիդ առողջություն և երջանկություն, լավատեսությունն և նպատակների իրականացում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-13 16:02:05