Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Շինարարի օրվա առթիվ

10.08.2025

   Հարգելի՛ շինարարներ, շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա առթիվ:
   Դարեր շարունակ շինարարությունն ու ճարտարապետությունը, կառուցելն ու նյութական հրաշալի արժեքներ ստեղծելը եղել են հայ ժողովրդի ազգային նկարագրի բնութագրիչներից:
   Այսօր էլ շարունակվում են հրաշալի ավանդույթները ժամանակի նոր պահանջներին և մոտեցումներին, ՀՀ կառավարության որդեգրած ուղղություններին համահունչ:Այդ են վկայում երկրով մեկ ընթացող աննախադեպ լայնածավալ շինարարական աշխատանքներն ու երկիրը մեծ շինհրապարակի վերածած ծրագրերը:
   Սիրելի՛ շինարարներ, թող ձեր միտքը լինի միշտ ստեղծագործ, երևակայությունը՝ անսպառ , բազուկը՝ ամուր , մատները՝ ճարտար, կամքը՝ անսասան, գաղափարները՝ հավակնոտ: Թող ձեր աշխատանքի մասին վկայեն խոսուն արդյունքները, երկրի հոգևոր և տնտեսական զարգացմանն ու շենացմանը նպաստող կառույցները, ճարտարապետական գեղեցիկ լուծումները, զարգացող ենթակառուցվածքները:
   Շարունակե՛ք նույն պատասխանատվությամբ և հոգատարությամբ, բարձր գիտակցությամբ և նվիրվածությամբ կառուցել ճանապարհներ և կամուրջներ, դպրոցներ և մանկապարտեզներ, պաշտպանական ամրություններ, հոգևոր կոթողներ, կենսական նշանակության այլ կառույցներ՝ ապահովելով անվտանգ, հարմարավետ և արժանապատիվ միջավայր մեզ համար, սերունդների համար:
   Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ ցանկանում եմ , որ ձեր մասնագիտական գիտելիքների և հմտությունների շնորհիվ մեր պետությունն ավելի շենանա ու զարգանա, դառնա ավելի գրավիչ և բարեկարգ... 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-13 16:02:05