Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ուսումնական պարապմունք պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների համար
08.08.2025
2025 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում անցկացրել է <<Մարզում հնարավոր բնական և տեխնածին աղետների տեսակները, դրանց ազդեցությունը մարդկանց, շրջակա միջավայրի և կենսական նշանակության ենթակառուցվածքների վրա>> և <<Բնական և տեխնածին աղետների կանխարգելման, հակազդման գործողությունների կազմակերպման և հետևանքների վերացման հիմնարար մոտեցումները, մեթոդներն ու գործիքակազմը>> թեմաներով ուսումնական պարապմունք:
Պարապմունքն ուղղված էր արտակարգ իրավիճակներում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պատրաստվածության մակարդակի բարձրացմանն ու նշված մարմինների աշխատակիցների տեսական գիտելիքների, գործնական հմտությունների համալրմանը բնական և տեխնածին աղետների սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ:
Նման պարապմունքները նպաստում են աշխատակիցների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, գործնական պատրաստվածությանը, անհրաժեշտության դեպքում արագ և ճիշտ արձագանքելուն, սեփական և շրջապատի անվտանգությունն ապահովելուն: