Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների հետ

31.07.2025

 

Սույն թվականի հուլիսի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ Հակոբ Սարգսյանի հետ այցելել է Վայոց ձորի մարզի հրշեջ-փրկարարական  նոր կայանի կառուցման շինհրապարակ՝ տեղում ծանոթանալու կատարվող աշխատանքների ընթացքին: Վայոց ձորի մարզում կառուցվող հրշեջ-փրկարարական  նոր կայանը մեկն է այն 6 կայաններից, որոնք կառուցվում են տարբեր համայնքներում:

Հրշեջ-փրկարարական կայանի գործարկումը կարևոր նախաձեռնություն է։ Այն մի կողմից թույլ կտա արտակարգ իրավիճակներում ապահովել արագ արձագանքում, մյուս կողմից՝ արժանապատիվ աշխատանքային պայմաններ ապահովել հենց ծառայողների համար։

Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2025թ.-ի հունիսի 10-ին և նախատեսվում է ավարտին հասցնել 2026թ.-ի ապրիլ ամսին: Նոր կառուցվող կայանի շենքային պայմանները համապատասխանեցվելու են ժամանակակից ստանդարտներին։

Մարզպետը հանդիպել և զրուցել է աշխատակիցների հետ, ծանոթացել առկա խնդիրներին, կարևորել նրանց կատարած բարդ և պատասխանատու աշխատանքը, նշելով որ այն մասնագիտություն լինելուց զատ, կոչում և առաքելություն է, ապրելակերպ, որն ամփոփում է խիզախության և կարեկցանքի, քաջության ու նվիրումի, արագ ու օպերատիվ արձագանքելու և գործելու լավագույն դրսևորումները։

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-06 16:48:59