Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարժական հավաքների մասնակիցներն արժանացան պատվոգրերի

21.07.2025

   Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետի աշխատակազմում հյուրընկալեց վարժական հավաքների ընթացքում ծառայողական պարտականությունները բարձր մակարդակով կատարած մի խումբ վայոցձորցի պահեստազորայինների։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ՊՆ ՀԶԿ Վայոց ձորի մարզի զինվորական կոմիսար Սևակ Սահակյանը և ՀՀ ՊՆ ՀԶԿ Վայոց ձորի մարզի զինվորական կոմիսարի տեղակալ Սիփան Հայրապետյանը։
   Հանդիպման ժամանակ նրանք շնորհակալություն են հայտնել վարժական հավաքի մասնակիցներին, բարձր գնահատել նրանց աշխատանքը, ապա զրուցել նրանց հետ հայրենասիրության, հայրենքին բարձր պատասխանատվությամբ ծառայելու, վարժական հավաքներում ընդգրկվելու անհրաժեշտության, կամավորական գաղափարները տարածելու և ծառայության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքով մյուսների համար ևս օրինակ լինելու մասին։
   Այնուհետև պահեստազորայինները մարզպետ Կոլյա Միքաելյանի և զինվորական կոմիսար Սևակ Սահակյանի կողմից արժանացան պատվոգրերի 2025 թվականի հունիսի 3-ից 27-ն անցկացված վարժական հավաքների ընթացքում ունեցած անձնական ներդրման և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար։
   Տղաները նույնպես շնորհակալություն հայտնեցին մարզպետին և զինվորական կոմիսարին ուշադրության և բարձր գնահատականի արժանանալու համար։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-25 13:41:01