Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի բաց դասական աճուրդով վաճառքի մասին

10.07.2025

Ջերմուկի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի բաց դասական աճուրդով վաճառքի մասին

Լոտ N 1- բնակելի կառուցապատման համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Սայաթ Նովայի փողոց N 19, կադաստրային ծածկագիը՝ 10-002-0031-0140, մակերեսը՝ 0,07326 հա, մեկնարկային գինը՝ 2200000 (երկու միլիոն երկու հարյուր հազար) դրամ:
Լոտ N 2- բնակելի կառուցապատման համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Գարնանային փողոց N 2, կադաստրային ծածկագիը՝ 10-002-0038-0196, մակերեսը՝ 0,0108 հա, մեկնարկային գինը՝ 315000 (երեք հարյուր տասնհինգ հազար) դրամ:
Լոտ N 3- հասարակական կառուցապատման համար, հասցեն՝ Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Ազատամարտիկների փողոց N 17/2, կադաստրային ծածկագիը՝ 10-002-0032-0132, մակերեսը՝0,07 հա, մեկնարկային գինը` 2025000 (երկու միլիոն քսանհինգ հազար) դրամ:
Լոտ N 4- գյուղատնտեսական գործունեության համար (վարելահող), հասցեն՝ Ջերմուկ համայնք, գ․ Գնդեվազ, կադաստրային ծածկագրերը՝ 10-016-0201-0002, 10-016-0201-0003, 10-016-0235-0003, 10-016-0235-0002, 10-016-0208-0023, 10-016-0201-0005, 10-016-0228-0024, ընդհանուր մակերեսը՝2,753725 հա, մեկնարկային գինը` 1195000 (մեկ միլիոն հարյուր իննսունհինգ հազար) դրամ:
Նշված հողամասերում չկան ճանապարհներ, ջրատար, գազատար, կոյուղու խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր, սերվիտուտներ, այլ սահմանափակումներ: Աճուրդի մասնակցության վճարը 20 000 դրամ է N 1, N 2 և N 3 լոտերի դեպքում և 10 000 դրամ՝ N 4 լոտի դեպքում, որը անկախ աճուրդի արդյունքներից` ետ չի վերադարձվում: Նախավճարի չափը` մեկնարկային գնի 50%-ը, որը աճուրդի մասնակիցները մուծում են աճուրդի անցկացման օրը: Աճուրդի դրված հողամասերի աճուրդային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։ Ցանկացողները ներկայացնում են հայտ` կցելով անձնագրի պատճեն (եթե ֆիզիկական անձ է) կամ հիմնադիր փաստաթղթերը (եթե ընկերություն է) և մասնակցության վճարի անդորագիրը: Աճուրդի կանոնակարգին, պայմանագրերի նախագծերին և ճարտարապետահատակագծային առաջադրանքներին կարելի է ծանոթանալ տեղում, այլ պայմաններին ծանոթանալու համար կարելի է զանգահարել 028721217 կամ 060747077 հեռախոսահամարներով: Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր: Աճուրդները կկայանան 2025 թվականի օգոստոսի 11-ին ժամը 11.00-ին, համայնքապետարանի 2-րդ հարկի նիստերի դահլիճում՝ ք․ Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեում: Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդից 3 աշխատանքային օր առաջ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-17 09:34:41