Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա Վայոց ձորի մարզի խորհրդի նիստը
10.07.2025

Տեղեկացնում ենք, որ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում 2025 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի նիստը։
Օրակարգի նախագիծը՝
1․ՀՀ Վայոց ձորի մարզում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ։
Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վարդան Հովհաննիսյան
2․ՀՀ Վայոց ձորի մարզում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում կատարված աշխատանքների վերաբերյալ։
Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի
գյուղատնտեսության և շրջակա միջավայրի
պահպանության վարչության պետ
Գեղամ Մարգարյան
3․ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման վերաբերյալ։
Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի
ֆինանսական վարչության պետի պաշտոնում
փորձագետ Գվիտոն Դավթյան
4․ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման ոլորտում կատարված աշխատանքների վերաբերյալ։
Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի
քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների
կառավարման վարչության պետ Արգամ Մարգարյան
5․ ՀՀ Վայոց ձորի մարզում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում զարգացման ծրագրերի մշակման և իրականացման ոլորտում կատարված աշխատանքների վերաբերյալ։
Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի
զարգացման ծրագրերի մշակման և
իրականացման բաժնի պետ
Արամ Կոստանյան
6․ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ։
Զեկուցող՝ Եղեգնաձոր համայնքի ղեկավարի
առաջին տեղակալ Վարդան Ավագյան
7․ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ։
Զեկուցող՝ Վայք համայնքի ղեկավարի
առաջին տեղակալ Հայկ Ավագյան
8․ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ։
Զեկուցող՝ Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գոհար Թադևոսյան
9․ ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ։
Զեկուցող՝ Արենի համայնքապետարանի գլխավոր քարտուղար
Գևորգ Սիմոնյան
10․ ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ։
Զեկուցող՝ Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Ահարոն Գաբրիելյան