Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Արփի բնակավայրի բնակիչների հետ

10.07.2025

   Օրերս Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն աշխատանքային այցով Արենի համայնքի Արփի բնակավայրում էր: Մարզպետը այցելեց մի քանի բնակիչների տներ, զրուցեց նրանց հետ առօրյա խնդիրների, հիմնական զբաղմունքի, առկա խնդիրների մասին:
   Այնուհետև բնակիչների հետ ընդլայնված հանդիպման ժամանակ մարզպետը նշեց, որ մարզպետի աշխատակազմի գործունեության մեջ առանցքային նշանակություն ունեն բնակիչների հետ հանդիպումները, տեղում նրանց հետ անմիջական շփումները՝ միաժամանակ կարևորելով բնակիչների՝ հատկապես իրենց առնչվող որոշումների, ծրագրերի, աշխատանքների մասին իրազեկվածության ապահովման հարցերը:
   Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները քննարկեցին բնակավայրի զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, առօրյա խնդիրների լուծմանն ուղղված մի շարք հարցեր, ներկայացրին տարբեր ոլորտներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը՝գյուղատնտեսություն, կրթություն, առողջապահություն, քաղաքաշինություն և այլ:
   Ի թիվս մի շարք հարցերի՝ կարևորվեց, որ Արփի բնակավայրում ,, 300 դպրոց և 500 մանկապարտեզ,, ծրագրի շրջանակներում կառուցվում է նոր կրթահամալիր՝ ծրագրի նախահաշվային արժեքը՝ 1միլիարդ 250 միլիոն դրամ, վերջին տարիներին իրականացվել է շուրջ 224 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր, առաջիկայում սկսվելու են Մոզրով տանող կամրջի վերանորոգման աշխատանքները:
   Բնակիչները իրենց մտահոգող հարցերն ուղղեցին պատկան մարմիններին, ստացան պատասխաններ կամ պարզաբանումներ. դրանք առնչվում էին սելավատարների և ջրահեռացման համակարգերի խնդիրներին, էլեկտրաէներգիայի տատանումներին, գյուղոլորտին առնչվող դասընթացների կազմակերպմանը և գյուղմթերքի իրացմանը, միջպետական ճանապարհի՝ բնակավայրով անցնող հատվածում կանգառների ավելացմանը, զբաղվածությանը և այլն:
   Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետը և համայնքի ղեկավարը մեկ անգամ ևս կարևորեցին մարզպետի աշխատակազմ-ՏԻՄ-բնակիչ կապի ամրապնդմանն ուղղված բազմակողմանի աշխատանքները, որոնք ավելի կնպաստեն բնակչի, բնակավայրի լավագույն շահի ապահովմանը, համայնքի և մարզի զարգացմանն ու առաջընթացին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-17 10:54:20