Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվել են Եղեգիս համայնքի բնակավայրեր կատարած այցերի արդյունքները

08.07.2025

Հուլիսի 4-ին Եղեգիս համայնքի վարչական կենտրոն Շատինում ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորած աշխատանքային խմբի՝ Եղեգիս համայնքի բնակավայրեր կատարած այցերի արդյունքները։
Ամփոփում-քննարկմանը մասնակցել են մարզպետ Կոլյա Միքաելյանը, Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը,աշխատանքային խմբի անդամները, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները։
Մարզպետը ներկայացրել է , որ աշխատանքային խմբի այցերն ունեցել են երկու կարևոր նպատակ, այն է՝ հնարավորություն ստեղծել բնակիչների համար իրենց մտահոգող հարցերը պատկան մարմիններին ներկայացնել անմիջական և ուղիղ շփումների ձևաչափով և տեղում ծանոթանալ խնդիրները, ինչպես նաև իրազեկման աշխատանքների կարևորության համատեքստում հանրության լայն շրջանակներին ներկայացնել ՀՀ կառավարության՝ տարբեր ոլորտներում սահմանած առաջնահերթությունները, դրանց իրագործման արդյունքները ընդհանրապես և մարզի համար մասնավորապես։
Այնուհետև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները ներկայացրել են բարձրացված հարցերի լուծման արդյունքները կամ ընթացիկ վիճակը, ինչպես նաև անդրադարձել քաղաքաշինության, գյուղատնտեսության, առողջապահության, սոցիալական ոլորտի, սուբվենցիաների, տուրիզմի, բնակիչ-ՏԻՄ-մարզպետի աշխատակազմ հարաբերությունների ամրապնդման և արդյունավետության բարձրացման խնդիրներին։
Աշխատանքային խմբի այցերի ժամանակ արձանագրվել է շուրջ 70 հարց, որոնք կրել են և՛ անհատական բնույթ , և՛ ընդհանրական բնույթ /առնչվել են բնակավայրին, համայնքին, մարզին/։
Առաջին դեպքում քաղաքացու հետ պահպանվել է հետադարձ կապ, երկրորդ պարագայում իրավասության շրջանակներում տրվել են խնդիրների լուծումներ կամ ներկայացվել դրանց լուծման մեխանիզմները /սուբվենցիոն ծրագրեր, պետական ծրագրեր, ներդրումներ և այլն/։
Ամփոփելով աշխատանքային խմբի գործունեության արդյունքները՝ մարզպետ Կոլյա Միքաելյանը նշել է , որ այս ձևաչափով հանդիպումները ավելի են նպաստում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքների թափանցիկությանը և հաշվետվողականությանը, մեծացնում քաղաքացու վստահությունը հանրային իշխանությունների աշխատանքի նկատմամբ, բարձրացնում բնակիչների իրազեկվածության մակարդակը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-17 10:54:20