Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
05.07.2025

Հարգելի՛ հայրենակիցներ, հպարտորեն շնորհավորում եմ բոլորիս մեր տոնացույցի կարևորագույն տոներից մեկի՝ Սահմանադրության օրվա առթիվ:
30 տարի առաջ հայ ժողովուրդը միասնական վճռականությամբ և հաստատակամությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ մեկ անգամ ևս ամրագրելով ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն ունենալու քաղաքական կամքը, հավաստելով ազգային և միջազգային արժեքներին իր հանձնառությունն ու հավատարմությունը, պատասխանատվությունն ու պարտավորությունը:
Այսօր տոնի խորհրդի համատեքստում մեկ անգամ ևս կարևորենք բարձրագույն արժեքի՝ մայր օրենքի դերը պետության, հասարակության, յուրաքանչյուր քաղաքացու համար, նրա նկատմամբ բացարձակ և անվերապահ հարգանքը, սահմանադրական դրույթների և արժեքների պատշաճ արժևորումը,պահպանումն ու իրագործումը:
Հարգելի՛ հայրենակիցներ, մեզնից յուրաքանչյուրը պետության մի մասնիկն է, պետականության, հետևաբար նաև սահմանադրական արժեքների կրողն ու պահապանը, ուստի մեր քաղաքացիական համախմբվածությամբ և զգոնությամբ, պետականամետ մտածողությամբ և կարգապահությամբ, քաղաքակիրթ աշխարհի ժողովրդավարական արժեքներով առաջնորդվելու տրամաբանությամբ և գործելակերպով նպաստենք մեր երկրի առաջընթացին, զարգացմանր, բարգավաճմանը:
Կրկին շնորհավորելով ՀՀ Սահմանադրության առթիվ՝ մաղթում եմ քաղաքացիներին լավատեսություն, բարեկեցություն, համերաշխություն, պետությանը՝ խաղաղություն ,ամրություն, հզորացում: